Ով համաձայնում է հնչող քննադատությանը, տեղեկացված չէ ռեֆորմի մասին․ Հասմիկ Հակոբյան

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երկու օր է պարբերաբար հետևում եմ էն ԱԺ քոչարյանական ֆրակցիայից պոկված ու սերժականների դեմ կատաղի մարտեր տանող ավագանու ֆրակցիայի լայվերին: Եկել եմ ասեմ, որ, օրինակ, ինձ համար էդ անհաղորդ ակցիան մի կարևոր բան ի ցույց դրեց. էն քաղաքացին, ով համաձայնում է հնչող քննադատությանը, իրականում տեղեկացված չէ ռեֆորմի մասին, չգիտի սակագների մասին, իր զեղչային հնարավորության մասին:

Իսկ այ ակցիայի կազմակերպիչներին իրենց տեղը ցույց տվողները, ովքեր փաստարկված արձագանքում են, բնականաբար տիրապետում են ինֆորմացիային:

Սիրելի՛ երևանցի, էդ նույն ուղիղ եթերներից տեսնում ենք, թե որքան զզված եք էդ դեմքերից ու մանիպուլյացիայից, մեղքը նաև մերն է, որ բավարար չենք կոմունիկացրել, դատարկ տեղը երբեք դատարկ չի մնում, միշտ լցվում է ստով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ