Շող Մովսիսյանը գրում է.
Տեսանյութը տարածողին բռնեցին, հիմա էլ մարդիկ վրդովված են, թե բա` «էտ խեղճ մարդուն բռնելու փոխարեն, ավելի լավ ա դրանց Հայաստան թողնող սահմանապահներին բռնեք»։
Ժողովուրդ, դուք գոնե սենց տափակ պահանջներ առաջադրելուց առաջ, գոնե միքիչ ձեր ասածը վերլուծում եք?
Դրանք Իրանի քաղաքացիներ են եղել, հասկանում եք ԻՐԱՆԻ, և դրանց ազգային էթնիկ պատկանելությունը սահմանապահը աչքաչափով չի կարող որոշել, գոնե այն պատճառով, որ և՛ իրանցիները, և՛ ադրբեջանցիները մահմեդական են և ունեն նույնական իսլամական անուններ։ Լավ, եթե նույնիսկ հիպոթետիկ պատկերացնենք, որ սահմանապահները ինչ-որ ձևով բացահայտել են դրանց էթնիկ պատկանելիությունը և թույլ չեն տվել մուտք գործել, չէ՞ք կարծում որ դա կարող էր դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ Իրանի և Հայաստանի միջև, Իրանը կարող էր շատ հանգիստ մեզ առնվազն բողոքի նոտա հղեր ԱԳՆ մակարդակով։ Դա մեզ հիմա պետք է՞։
Մի բան չեմ հասկանում, հայերն ու ադրբեջանցիները երրորդ երկրներում իրար կողք կողքի հանգիստ ապրում են ու ոչ ոք դրա հետ կապված հիստերիա չի ունենում, կարո՞ղ ա որովհետև այնտեղ ոչ մեկ չի սադրում։
Դադարեք ամեն ինչին սենց հիստերիկ ձևով արձագանքել, այլապես ձեզ կշարունակեն սադրել նմանատիպ էժան բաներով, ու ձեր հիստերիայի վրա ծիծաղել։ Ոնց որ փոքր երեխա լինեք։ Օրինակ՝ ինձ չի հետաքրքրում, թե ով որտեղ ինչ է երգում կամ պարում, կարո՞ղ ա ինձ հետ մի բան էն չի։
Լավ, եկեք ձեզ գոնե մխիթարեմ հիստերիայի դոզան միքիչ հանգստացնելու համար։
5-6 հոգի են եղել, չէ? Մոտ մի շաբաթ են Հայաստանում եղել, չէ? Էտ մի շաբաթվա ընթացքում միջինը մարդ ա 1000 դոլլար փող են ծախսել Հայաստանում, չէ? Դե ըհը, 5-6 հազար դոլլար ներդրել են մեր առևտրաշրջանառության մեջ ու ջանդամվել են գրողի ծոցը, ոչինչ, թող իրանց ներդրման դիմաց էլ մի քանի վարկյան ինչ-որ երգ երգած լինեն 😁