«Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին.Ալեքսանյանը մեջբերել է Օսկանյանի խոսքերը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարդան Օսկանյանը ամերիկահայերին կոչ է արել չհանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սա, ի դեպ, նույն Վարդան Օսկանյանն է, որը 2000թ-ի ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում իր բնորոշմամբ «շատ մասնավոր, ոչ պաշտոնական» ելույթի ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։

Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Ելույթը հրապարակվել էր The California Courier շաբաթաթերթում, որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերը նշված առաջարկի մեջ «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման»»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ