Փետրվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմանում Աճառյան փողոցում բախվել են Mitsubishi և Ford մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։