Աննկարագրելի միամիտ է պետք լինել՝ չհասկանալու համար քոչարյանական թիմի պայքարի բուն նպատակը

Սեյրան Օհանյանի օգնական ավագանու անդամը իբր պայքարում է տրանսպորտի թանկացման, իսկ իրականում տրանսպորտային համակարգի կայացման դեմ։

Աննկարագրելի միամիտ է պետք լինել՝ չհասկանալու համար քոչարյանական թիմի պայքարի բուն նպատակը.

Տապալել տրանսպորտայաին համակարգի կայացումը, ստիպել համայնքին հրաժարվել համայնքային տրանսպորտից, տանել մասնավորեցման և այդտեղ արդեն նախկին օլիգարխները կմտնեն խաղի մեջ նորից դառնալով գծատերեր ու գցելով նոր ու շքեղ առանձնատների հիմքերը։

Ուզում եք տեղով կրակ դարձեք, մարդիկ ապուշ չեն, որ հավատան, թե Քոչարյանի կատարածուները ժողովրդի համար սոցիալական հարց են լուծում, նրանց հիմնական նպատակը շարունակում է մնալ սեփական գրպանները լցնելը։ Ոչ ոք չի մոռացել թե ինչպես էին նույն այդ մարդիկ 2013-ին հնամաշ Գազելները դարձնում 150 դրամ։

Երևանի ավագանու անդամ Միքայել Խաչատրյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ