Այս մեդիատեռորի նոր ալիքը պատահական չէ. այն ուղորդվում է Կրեմլից. Խուրշուդյան

Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանում տեղեկատվական տեռորի կազմակերպիչներն էլ, կատարողներն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կրկնում եմ, այս մեդիատեռորի նոր ալիքը պատահական չէ. այն ուղորդվում է Կրեմլից եւ նպատակ ունի կանխել ՀՀ Ազգային ժողովի կողմից Եվրաքվեի նախաձեռնած, Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու մասին օրենքի ընդունումը: Եվ խոսքը միայն հայտնի հոլովակի տարածման մասին չէ, այլ նաեւ իբր Մեղրիով միջանք տալու կեղծ պնդումների թափով տարածելու: Ռուս պաշտոնյաների հաթաթաներն էլ դրա նախերգանքն էին: Իրավապահ եւ դատաիրավական համակարգը պետք է ցույց տա Կրեմլին, որ Հայաստանը պետություն է, այլ ոչ թե որբի գլուխ, որ ով ուզի, երբ ուզի՝ խուզի:

Ոչ պաշտոնական Լյուսրացիան շարունակում է ընթանալ, մնում է դրան օրենքի ուժ տալ եւ չեզոքացնել կգբ-ի գործակալական լայն ցանցը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ