![]()
Mamul.am-ը գրում է՝ Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ։ Աջակիցների մեջ էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական, «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ով դեռ 2013-ին հայտարարել էր, որ «համակրում է Քոչարյանին ու սպասում և հավատում է նրա վերադարձին»:
«Ասում ա` հիմա էլ գյալմի համակիրն ա դարձել: Էնքան ա վազելու Սերժի մոտից Նիկոլի մոտ, Նիկոլի մոտից Ռոբի մոտ, հետո նորից մի կռուգ, մինչև գլուխը ֆռա ընկնի ավտոյի տակ, դառնա յաիշնիցա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արիս Վաղարշակյանը:
Հիշեցնենք, 2014-ին «Չորրորդ ինքնիշխանություն»-ն անդրադարձել էր Մարտի 1-ի դեպքերին ու գրել, որ Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում 2008-ի մարտի 1-ից առաջ զենք է եղել. «Մոսկովյան 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցում աշակերտները բազմիցս են նշել, որ 2008-ի ձմռանը՝ մարտի 1-ից առաջ տեսել են, թե ինչպես են դպրոցում գտնվող ֆեդերացիայի անդամները, ովքեր տարբեր պաշտոնյաների մոտ աշխատում էին որպես անվտանգության աշխատակիցներ, մեծ թվով մահակներ և կաստետներ տանում դպրոց»:
![]()
Հիշեցնենք նաև, որ 2018-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Գոռ Վարդանյանը նշում ՀՀ երրորդ նախագահի հրաժարականը:
Իսկ մինչ այդ նա «Ֆեյսբուք»-ի իր էջից հեռացրել էր վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։ «Փաստորեն, Վարդանյանը մեկ օրում արագ իշխանափոխ է եղել՝ փոխելով իր քաղաքական հայացքները»,- գրել էր մամուլը։
![]()