Շատ «հայրենասիրական» է ու Լևոն Քոչարյանի ասած’ «փայլուն դիվանագիտական արդյունք»…Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փաստորեն, Հանրապետության Հրապարակում «թուրքերի» ջան Ղարաբաղ» երգուպարը նկարահանողը ժամանակ չի ունեցել «քնած»,» «թուրք», «դավաճան» իշխանություններին, ԱԱԾ-ին կամ ոստիկանությանը կամ ՊՆ-ին զանգով տեղյակ պահի, որ թուրքերը երաժշտական հեծելազորով ներխււժել են Երևանի ու Հայաստանի սիրտը, բայց ահագին ժամանակ է ունեցել այն մի լավ մոնտաժի, խմբագրի, հարմարացնի քաղաքական շահերին ու տա 70-ամյա արցախցի դասախոսին, որ նա «հայ ազգին ամոթանք տա» (բառերը Ղարիբի պաշտպանինն են, ինձ չվերագրել) ու ահաբեկի հասարակությանը…
Շատ «հայրենասիրական» է ու Լևոն Քոչարյանի ասած’ «փայլուն դիվանագիտական արդյունք»…
Ես չեմ հավատում ու հավատալու, որ 70-ամյա մարդն է արել այդ ամենը։ Ես ակնկալում եմ, որ ԱԱԾ-ն պարտավոր է քննությամբ պարզել ու ասել հանրությանը, թե այդ մասնագիտական միջամտությունն ու մեդիատեռորն ովքեր են արել։
Ու նաև ԱԱԾ-ն պետք է պարզաբանի, թե ինքը ուր էր այդ երգուպարի ժամանակ…
Возможно, это изображение текст

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ