Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը, ով Հանրապետության հրապարակում երգող իրանցիների տեսանյութը տարածողն է, ձերբակալվել է ՀՀ ներսում ատելություն սերմանելու և թշնամանք հրահրելու կասկածանքով:
Նկատենք նաև, որ կեղծ տեսանյութ տարածող Ղարիբյանին ի պաշտպանություն դատարանի մոտ էր հայտնվել Լևոն Քոչարյանը։ Թերևս հանրության համար հստակ է, որ Լևոն Քոչարյանը պաշտպանում է հանցակցին, ում ում դրդեցին կեղծ տեսանյութ հրապարակել Մեղրին փոխանակելու թեմայից շեղելու համար։
Հիշեցնենք, որ Ղարիբ Բաբայանի կողմից կեղծ տեսանյութի հրապարակման նույն օրը Ազատություն ռադիոկայանը հրապարակել էր ԱՄՆ Պետդեպի գաղտազերծված փաստաթղթերը Մեղրին փոխանակելու մասին։