Որոշ շրջանակներ կեղծ տեղեկություններ են տարածում, թե Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը, ով Հանրապետության հրապարակում երգող իրանցիների տեսանյութը տարածողն է, իբրև թե ձերբակալվել է ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանելու կասկածանքով:
Իրականության մեջ, սակայն, ՀՀ ԱԱԾ պաշտոնական հայտարարությունից պարզ է դառնում, որ Բաբայանի գործողությունները դիտարկվում են ՀՀ ներսում ատելություն սերմանելուն և թշնամանք հրահրելուն։
Ընդ որում, այս կեղծ տեղեկությունը տարածվում է մեկ կենտրոնից համակարգվող շրջանակների կողմից։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, այն նույն խմբակի մասին է, որը ի սկզբանե կազմակերպել էր այս տեսանյութի տարածումը, որպեսզի քողարկի Մեղրիի փոխանակման շուրջ Քոչարյանի բանակցությունների մասին նյութի առաջացրած ալիքը: