ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խատարյանտ գրառում է կատարել, որում ասվում է․
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
Վստահ եմ՝ հաճախ ենք մտածում՝
— ինչու՞ են Երևանում տարեցտարի անտանելի դառնում երթևեկությունը և տրանսպորտային խցանումները,
— ինչու՞ են շատերը խուսափում հասարակական տրանսպորտից,
— ինչու՞ է Երևանի օդի աղտոտվածությանմակարդակը բարձր։
Հասարակական տրանսպորտի դերը հանրայինկյանքում ավելի մեծ է, քան պատկերացնում ենքշատերս: Նրա դերն ու նշանակությունը դառնում էանգնահատելի, երբ պետությանը հաջողվում էունենալ հասարակական տրանսպորտ, որը՝
• անվտանգ է,
• մատչելի,
• կանխատեսելի,
• հարմարավետ,
• հնարավորինս արագընթաց :
Եթե վերը նշվածը չի հաջողվում իրականացնել, ապա ստացվում է մոտավորապես այն պատկերը,ինչն ունենք վերջին տասնամյակում։
Եթե քաղաքացին վստահ չէ, որ տեղ է հասնելուսահմանված ժամին՝ անվտանգ, մատչելի ևհարմարավետ պայմաններում, ապա ձգտելու էչօգտվել տրանսպորտից: Հետևաբար նա ամենգնով ձեռք է բերելու թեկուզ էժանագինավտոմեքենա, որպեսզի կարողանա գոնեկանխատեսելի ժամանակում ու հարմարավետ պայմաններում տեղափոխվել մի վայրից մյուսվայրը: Ի՞նչ է ստացվում. ՀՀ-ում, հատկապես՝ Երևանում, տրանսպորտային միջոցների քանակըվերջին մի քանի տարում կրկնապատկվել է, ինչիհետևանքով երթևեկությունը դարձել էդանդաղընթաց, ավելացել են խցանումները, միքանի անգամ՝ ճանապարհատրանսպորտայինպատահարները: Այս ամենի հետևանքով էլ ավելացել է տրանսպորտային վառելիքի սպառմանծավալը, ինչի արդյունքում օդի աղտոտվածությանմակարդակի աճ ունեցանք Երևանում:
Ակնհայտ է, որ հասարակական տրանսպորտիոչ պատշաճ գործունեությունը վնասարարհետևանքներ է ունենում հանրային կյանքի գրեթեբոլոր ոլորտների վրա:
— Արդյո՞ք իշխանությունները պետք է արձագանքեին այս վիճակին, թե՞ ոչ։
-Արդյո՞ք հնարավոր էր հասարակականտրանսպորտը վերը ներկայացվածպահանջներին համապատասխանեցնել առանցսակագնային փոփոխությունների, թե ոչ:
Իշխանությունները պարտավոր էինարձագանքել այս վիճակին և ինստիտուցիոնալլուծումներ տալ, որովհետև այս ամենն ուղիղազդեցություն ունի մեր քաղաքացիներիբարեկեցության, կյանքի և առողջության պահմանման, ընդհանուր անվտանգության,տնտեսության և մի շարք այլ բնագավառների վրա:
Հնարավո՞ր էր առանց ուղեվարձի որոշակիթանկացման դա անել. համոզված եմ՝ ոչ։ Հնարավորչէ երեք տասնամյակ շարունակ 100 դրամուղևորավարձով ունենալ անվտանգ, կանխատեսելի, հարմարավետ հասարակականտրանսպորտ, հետևաբար այս բարեփոխումներըխիստ անհրաժեշտ են, անգամ՝ շատ ուշացած:
Սիրելի’ քաղաքացիներ, մեր բողոքն այժմ չպետք է ուղղված լինի այս ոլորտի բարեփոխումներին.տասնյակ տարիներ բարեփոխումներ չեն արվել, որովհետև խուսափել են քաղաքական կապիտալ կորցնելուց։ Մենք պետք է վերահսկենք, որ բարեփոխումները հնարավորինս արագ ծառայեն իերենց նպատակին, պետք է վերահսկենք, որ հասարակական տրանսպորտը կարճ ժամանակահատվածում դառնա ԱՆՎՏԱՆԳ, ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ, ՀՆԱՐՎՈՐԻՍ, ՄԱՏՉԵԼԻ, ԱՐԱԳՇԱՐԺ Ու ՀԱՐՄԱՐԱՎԵՏ:
Այս բարեփոխումների ակնկալվող արդյունքն այնպիսի հասարակական տրանսպորտային համակարգ ունենալն է, որ գրեթե բոլորը հնարավորություն և ցանկություն ունենան օգտվել դրանից: Որևէ մեկը չպետք է ճարահատյալ մեքենա գնի, որպեսզի իր զավակը գոնե անվտանգ ու ճիշտ ժամանակին կարողանա դասի գնալ:
Մենք պետք է ունենանք այնպիսի հասարակական տրանսպորտ, որ ավտոմոբիլ ունեցողներն էլ առավելագույնս օգտվեն դրանից, որ այն հարմարավետ և նպատակահարմար դառնա սոցիալական բոլոր շերտերի, այլ ոչ թե՝ միայն խոցելի խավի մեր քաղաքացիների կամ ավտոմեքեա չունեցողների համար:
Այսպիսի բարեփոխումը իշխանության համար առաջնային փուլում ուղեկցվում է քաղաքական կապիտալի զգալի կորստով, այնուամենայնիվիշխանություններն անգամ այդ կորստի գնովնախընտրել են բարեփոխումների ճանապարհը՝ տրանսպորտի հարցը գնահատելով առավելկարևոր, քան քաղաքական կապիտալը:
Սիրելի՛ հայրենակիցներ, պետք է ոչ թեընդիմանալ բարեփոխումներին և քաղաքականտարբեր հոսանքների համար սնվելու միջավայրստեղծել, այլ պահանջել իշխանություններից, որբարեփոխումները հնարավորինս արագ լինեն, ինչիարդյունքում պետք է ունենանք անվտանգ, կանխատեսելի, արագընթաց, մատչելի, հարմարավետ հասարակական տրանսպորտ։
Իսկ եթե այս փոփոխությունները չհանգեցնեն նշածիս, ապա ինքս էլ Հնարավոր միջոցներով կպայքարեմ արդյունքների համար :