78-ամյա մարդուն «նառկաման» ասելու բարոյական մասը ո՞րն է էլի. հերիք է մարդկանց ինքնասիրությունը տրորեք ձեր աթոռավազքում. Ալեքսանյան

 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դե հերիք եղավ արդեն ձեզ վերին արտի ցորենը կարծեք։ Ինչի՞ց եք ընդհանրապես վերցրել, որ ինչ-որ հասարակ քաղաքացուց, թոշակառուից լավն եք կամ ձեր քաղաքական մոտեցումներն իդեալական են, իսկ դրանք չկիսողները՝ «ժեխ, դավաճան կամ նառկաման»։

Որ ամեն անգամ մեզ զսպում ենք ու սիմետրիկ պատասխան չենք տալիս, չի նշանակում, որ պիտի մարդկանց ինքնասիրությունը տրորեք ձեր աթոռավազքում։

78-ամյա մարդուն «նառկաման» ասելու բարոյական մասը ո՞րն է էլի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ