Հայկ Մարությանի կողմից տարեց մարդուն վիրավորելը անընդունելի երևույթ է․․․Սպասենք հանրային ներողությանը․ Լևոն Հովհաննիսյան

Լևոն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայկ Մարությանի կողմից տարեց մարդուն վիրավորելը անընդունելի երևույթ է: Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է տարեցի նկատմամբ, այլև ընդհանուր առմամբ անհանդուրժողականության, այլակարծության մերժման, մարդկանց վերևից նայելու և սեփական կարծիքի դրսևորում:

Ցավոք, նման վարքագիծը ես նկատել եմ դեռ 2018 թվականից, երբ ավագանու անդամ էի ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, հասկացա, որ այս մարդու համար գոյություն ունի միայն մեկ կարծիք՝ իր սեփականը: Նա պատրաստ չէ հաշվի առնել նույնիսկ իր թիմակիցների տեսակետները, որը քաղաքականության և կառավարման մեջ անընդունելի է:

Դա է նաև պատճառը, որ այս մարդը հաճախ քաղաքական թիմեր է փոխում, քանի որ չի հանդուրժում այլակարծությունը:
Սպասենք հանրային ներողությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ