Ակնհայտ է, որ քաղաքացիները չեն միանում «Գազել շարժման» կազմակերպիչներին և նախընտրում են քաղաքակիրթ վճարման տարբերակները։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Նրանք իրենց մասնակցությունն են ունենում ոչ միայն այսօր, այլ նաև ապագա տասնամյակներում՝ զարգացած հանրային տրանսպորտ ունենալու գործում»,- գրել է Գալջյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում ներդրվել է նոր ուղևորատոմս՝ 150 դրամ՝ մեկ ուղևորության համար: Ընդդիմությունը բոյկոտում է, քաղաքացիները, սակայն չեն հետևում իրենց ուղղված կոչերին: