Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շփոթել է Հրազդանի «Գազել»-ը Երևանի տրանսպոտի հետ:
Կոստանյանը նաև գրել է.
«Ես՝ երբ 20 տարի հետո վերադարձել եմ Երևան ու բանից բեխաբար մարզային ավտոբուսը՝ քաղաքային տրանսպորտի հետ շփոթելով Աբովյան քաղաք գնալու փոխարեն նստում, Աէրացիա եմ գնում»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում ներդրվել է նոր ուղևորատոմս՝ 150 դրամ՝ մեկ ուղևորության համար:
Ընդդիմությունը բոյկոտում է, քաղաքացիները, սակայն չեն հետևում իրենց ուղղված կոչերին: