ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղևորվել է Վաշինգտոն:
Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից՝ շնորհակալություն հայտնելով իր ծննդյան առիթով ստացած շնորհավորանքների և բարեմաղթանքների համար:
«Ինքնաթիռում ենք, ուղևորվում ենք Վաշինգտոն: Երկար ժամանակ անհասանելի կլինեմ, և ես հնարավորություն չեմ ունենա շնորհակալություն հայտնել բոլոր նարնց, ովքեր հիշել են, որ այսօր իմ տարեդարձն է, շնորհավորել են, նամակներ են գրել, տեսաուղերձներ արել:
Երախտապարտ եմ շնորհավորանքների, նամակների համար: Ուզում եմ ասել՝ սիրում եմ բոլորիդ, լավ մնացեք մինչև վերադառնանք»,- ասել է Աննա Հակոբյանը: