Պետք է անենք ամեն ինչ, որ նորմալ տրանսպորտ ունենանք, 150 դրամը մեծ գումար չէ. տեսանյութ

Ի տարբերություն ընդդիմության բոյկոտին ու բողոքի ակցիային, քաղաքացիները 150 դրամ ուղևարձը նորմալ են համարում:

Անտեսելով վերջիններիս կոչերը, նրանք երթևեկում և վճարում են սահմանված գումարը:

«Պետք է անենք ամեն ինչ, որ նորմալ տրանսպորտ ունենանք, 150 դրամը մեծ գումար չէ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին նրանք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում ներդրվել է նոր ուղևորատոմս՝ 150 դրամ՝ մեկ ուղևորության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ