Երևանում հանրային տրանսպորտը շարունակում է բնականոն աշխատել:
«Հայկական ժամանակ»-ի աշխատանքային խումբը ֆիքսել է, որ քաղաքացիները սովորականի նման երթևեկում են՝ առանց խնդիրներ առաջացնելու:
Բոլորը վճարում են 150 դրամ, այնպես, ինչպես սահմանված է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում ներդրվել է նոր ուղևորատոմս՝ 150 դրամ՝ մեկ ուղևորության համար:
Ընդդիմությունը բոյկոտում է, քաղաքացիները, սակայն չեն հետևում իրենց ուղղված կոչերին:
419 դիտում , 1 դիտում այսօր