Լևոն Քոչարյանը ապատեղեկացնում է, թե իր հայրիկի վարած «փայլուն դիվանագիտական արդյունքը» միայն Մեղրին տալն էր կամ նրա տարածքով Ադրբեջանին էստակադա տալը
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետ Ստյոպա Սաֆարյանը:
«Քիվեսթի փաստաթուղթը Արցախյան բանակցության պատմության մեջ միակ փաստաթուղթն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է, որ Հայաստանը Տավուշի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի Ղազախի շրջանից օկուպացրած 8 գյուղեր ունի, որոնք նույնպես ենթակա են վերադարձի։ Խոսքը Բաղանիս Այրում, ներքին ու վերին թուրքաբնակ Ոսկեպարների («անկլավ»), Խեյրմլիի, Կիզիլ Հաջլիի, Ազատամուտի («անկլավ», «Սոֆուլլու և Բարխուդարլու») գյուղերի մասին է․․
Փայլունն էն բառը չէ․․․
Հպարտանալիք»․․․
Միայն թե հայտնի չէ, թե ինչու էր սահմանագծման ժամանակ Լևոն Քոչարյանը եկել Բաղանիս, Ոսկեպար, որտեղ ծանր խոսակցություն էր ունեցել գյուղացիների հետ ու հեռացել․․․
Չէ որ հայրը Քիվեսթով «փայլուն դիվանագիտական արդյունք էր ապահովել», հանուն որի պետք է հանձնվեին ոչ միայն այդ 4 գյուղերը, այլ նաև ևս 4 գյուղեր․․․
Այս մասին 2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինքս աղաղակել եմ (ելույթներ հունիսի 17-ին Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում, 18-ին՝ Նոյմեբերանում, Բերդավանում, Կոթիում, Ոսկեվանում), վտանգավոր եմ համարել այդպիսի անցյալով ու պարտավորությամբ քաղաքական ուժերին խորհրդարան բերելն ու խորհրդարանական ընդդիմություն դարձնելը․․․
Բայց դա ո՞ւմ էր հետաքրքիր․․․
Լևոնի հետ մի հարցում համաձայն եմ՝ հրապարակեք այս բոլոր փաստաթղթերը իր ողջ պերճանքով ու թշվառությամբ․․․»,- ասված է գրառման մեջ: