Ախր Քոչարյանն ու՞ր, գիրք գրելը՝ ուր, պետականության և ինքնիշխանության տակ դրված ռումբ է այս մարդը. Վարդապետյան

Պետդեպի կողմից փաստաթղթերի գաղտնազերծումը կարևորագույն աշխարհաքաղաքական աջակցություն է ՀՀ֊ի ինքնիշխանության ամրապնդման և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը:

«ԱՄՆ պետդեպի փաստաթղթերի գաղտնազերծումից և այդ թեմայով Արամ Սարգսյանի հարցազրույցից հետո մտորումներ

Պետդեպի կողմից փաստաթղթերի գաղտնազերծումը կարևորագույն աշխարհաքաղաքական աջակցություն է ՀՀ֊ի ինքնիշխանության ամրապնդման և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։

Այն ամենը, ինչ գաղտնազերծեցին ամերիկյան աղբյուրները, շատերի համար ենթադրելի ու սպասելի էր։ Լիարժեք հաստատվեցին Արամ Սարգսյանի` տարիներ շարունակ հնչեցրած խոսքերը, վերլուծությունները` Մեղրիի փոխանակման հարց քննարկելու, հոկտեմբերի 27֊ի ողբերգության մեջ Մեղրիի հետք ենթադրելու վերաբերյալ։

Ախր, Քոչարյանն ու՞ր, գիրք գրելն` ուր, մարդը գիրք է գրել, հետո էլ իր ստի ու կեղծիքի ծուղակում հայտնվել։

Ոչ թե գրքերը պետք է վառել և ներողություն հայտնել, այլ արժանապատվության, նամուսի նշույլ ունենալու դեպքում պետք է «ինքնահրկիզվել»։

Պետականության և ինքնիշխանության տակ դրված ռումբ է այս մարդը… Կրակ ու պատիժ է դառնում նաև երկրին, ժողովրդին արհավիրք֊աղետ֊նզովք պատճառողին անպատիժ թողած իշխանությունը»,- ասված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ