Ֆիլադելֆիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Ֆիլադելֆիայում ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնում է Fox News-ը։

Ինքնաթիռը կործանվել է տեղի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։ Ընկնելիս այն վնասել է մի քանի տներ և մեքենաներ, արդյունքում հրդեհներ են բռնկվել։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երկու օդաչուներ, երկու բժիշկ, մեկ հիվանդ և նրան ուղեկցող անձը։ Նրանք բոլորը մահացել են։

«Learjet 55-ը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 18:30-ի սահմաններում ուրբաթ օրը՝ հունվարի 31-ին, Ֆիլադելֆիայի հյուսիսարևելյան միջազգային օդանավակայանից թռիչքից հետո»,- ասված է հաղորդագրությունում։

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռն ուղեւորվում էր Սփրինգֆիլդ-Բրենսոնի օդանավակայան, որը գտնվում է Միսսուրի նահանգում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ