Մի քանի առանցքային դիտարկում երեկ ԱՄՆ-ում գաղտնազերծված Արցախյան կարգավորման շուրջ բանակցային փաստաթղթերից․
1. Նենգափոխվել է Արցախի հարցը ինքնորոշման խնդրից դեպի տարածքային վեճ, Արցախի անկախության հռչակումը անտեսվել է, համաձայնեցված փաստաթղթում բացակայել է Արցախի ժողովրդին հարցնելու՝ նոր հանրաքվե անցկացնելու կետը։ Դա լիովին տեղավորվում էր Ռոբերտ Քաչարյանի կողմից Արցախը բանակցային սեղանից արդեն 1998թ․-ին դուրս թողնելու մարտավարության հետ։ Այդ ամենից հետո, հետագայում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսելը խիստ խոցելի է դարձվել։
2. Ռ․Քոչարյանը Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին տեղյակ չի պահվել Մեղրին Ադրբեջանին հանձնելու գաղափարը, դա արել է Թելբոթը հեկտեմբերի 27-ին։ Մեղրիի տարբերակը անցկացնելու ի՞նչ հույսով էր Քոչարյանը մինչեւ վերջին պահը իրենից շատ ավելի ազդեցիկ ղեկավարների եւ երկրում իրական իշխանություն ունեցողներից կարեւոր դետալները գաղտնի պահում։
3. Այսպիսով, Ալիեւ-հոր հետ ուղիղ բանակցությունների ժամանակ Քոչարյանը նախապես համաձայնվել է այնպիսի մի տարբերակի, որը ապրիորի չէր կարողանալու անցկացնել Հայաստանում Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման օրոք։ Այսինքն, հայակկան կողմերի համար բավականին բարենպաստ բանակցային դիրքի պայմաններում, Արցախը Հայաստանին միացնելու դիմաց համաձայնվել է հանձնել ոչ միայն 7 շրջանները, բացի Լաչինի միջանցքից, այլեւ բուն Հայաստանի շրջաններից մեկը՝ Մեղրիի շրջանը, ընդ որում՝ առանց Իրանի հետ որեւէ կապի երաշխավորման։ Իսկ եթե իմացել է, որ հետ է կանգնելու այդ պայմանավորվածություններից, ապա դա եւս նշանակում է, որ վստահ է եղել, որ ստանալու է մի այնպիսի իրադարձություն, որը Ադրբեջանի եւ միջազգային հանրության առջեւ հիմնավոր պատճառ է դառնալու արդեն ձեռք բարված պայմանավորվածություններից հետ կանգնելու համար։ Այդպիսի իրադարձություն կարող էր լինել հենց ՀՀ վարչապետի եւ ՀՀ ԱԺ նախագահի սպանությունը։ Այսպիսով, կա՛մ արդեն տեղյակ է եղել նրանց դեմ մահափորձի կազմակերպման մասին, կա՛մ հենց ինքն էլ մասնակցել է այդ սպանության կազմակերպմանը։
4. Եթե Ալիեւ ավագը պլանավորել էր «երկար խաղ», որում Ադրբեջանը նավթային եկամուտների նորհիվ հետզհետե հարստանալու էր եւ հզորացնելու էր իր բանակը, ապա ինչո՞ւ էր նա շտապում փակել ղարաբաղյան հակամարտության հարցը՝ Արցախը եւ Լաչինը Հայաստանին հանձնելու գնով։ Հարցն այն է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման մասին հռչակումը թեեւ տեղի է ունեցել դեռեւս 1998թ․ հոկտեմբերի 29-ին, ներառելով վրացական ուղին, սակայն բուն կոնսորցիումը ձեւավորվել է միայն 2002թ․ օգոստոսի 1-ին, իսկ շինարարությունը սկսվել է 2002թ․ սեպտեմբերի 18-ին։ Այսինքն, դեռ տրանսազգային նավթային կորպորացիաները հույս ունեին ավելի քիչ ծախս անել նավթատարի կառուցման վրա, անցկացնելով այն ավելի կարճ եւ անխոչընդոտ Հայաստանի երթուղով՝ Վրաստանի փոխարեն, նաեւ խնայելով թանկարժեք ժամանակը։
Այս եւ այլ դիտարկումներս՝ այսօր Հ1-ի լուրերին տված կարճ ռեպորտաժում, ինչպես նաեւ OneTalkk հաղորդմանը տված ընդգրկուն հարցազրույցում, որի հղումը՝ ստորեւ․
Լրացում․ Հ1-ի լուրերին տված հարցազրույցի հեռարձակումը, ցավոք, տեղափոխվել է կիրակի օրվա վրա․․․