Սա փայլուն դիվանագիտական հաղթանակ էր, բայց Ադրբեջանի համար. դուք ո՞ր երկրի նախագահն էիք. Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հախթանակած երիտասառթութուն»-ը Մեղրին Ադրբեջանին հանձնելու մասին

ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերում պարունակվող փաստերից բխող մեղադրանքները լուրջ կընկալեր ՀՀ ցանկացած քաղաքացի, էլ չեն ասում՝ ՀՀ որևէ ղեկավար․ Պարզվում է, Քոչարյանը այդ ցանկացածի մեջ չկա, ինչպես որ չի եղել։

Եկեք հասկանանք, որ այդ զեկուցագրերը տարբեր բարձր մակարդակի հանդիպումների արձանագրություններն են։ Ավելի պրիմիտիվ ասենք՝ երբ որևէ պաշտոնյայի կողքը նոթատետրով ու գրիչով մեկին տեսնում ենք գրառումներ անելիս, նրանք հետագայում թղթին են հանձնում ասվածը կամ հետաքրքրածը, որը նրանց ղեկավարը հետագայում աչքի է անցկացնում, տակը ստորագրում ու ուղարկում ավելի վերև․․․․

Այնպես չէ, որ Քերի Քավանոն կամ Սթրոփ Թալբոթը բացել են հյուրանոցի մինիբառը, հանել կոնյակը, կոնծել, կամ քթները մի բան քաշել ու ստեղծագործել այդ պահի կայֆի տակ։

Ռոբերտ Քոչարյանը գիտի, որ դրանք զառանցանք չեն, բայց նախընտրել է չհասկանալու տալ (հավանաբար իզուր չէր, որ Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ գրավոր տեղեկանք տվեց մարտի 1-ի նրա ընդունած որոշումների համար, թե «չէր կարող գիտակցել իր գործողությունների հետևանքները»)։

Ռոբերտ Քոչարյնաը որոշել է այս ամենին պատասխանել ոչ թե իր շուրթերով, այլ որդու։ Սա, կրկնում ենք, չլսված-չտեսնված բան է։ Որդու՝ ով այդ տարիներին անհոգ կյանք էր վարում Երևաններում, սիրահետում Սիրուշոյին, ու մեծ հավանականութամբ տեղյակ էլ չէր, թե իր «հաԽթանակած» հայրն ինչպես էր կЫեՌտում Մեղրիի ու հատկապես նրա «երիտասառթութան» ապագան․․․

Բայց, քանի որ «փաստերը» շարադրվել են վստահաբար Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցաբար, պատասխանենք ոչ թե Լևոն Քոչարյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին։

Եվ այսպես․ Քոչարյանն ասում է․ «1️⃣Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց»։ Նիկոլ Փաշինյանն այսօր և դրանից առաջ էլ այս կապակցությամբ չափազանց դիպուկ կոնտրհարցադրում է արել՝ «ինչի՞՝ Արցախն ո՞ւմն էր, որ այն Մեղրիի դիմաց պետք է տար Հայաստանին։

Շարունակելով Փաշինյանի դիտարկումը՝ հղենք առաջին հարցը․

Հարցախումբ 1․ Ռոբերտ Սեդրակի, չլինի՞՝ Հայաստանի անունից դուք ընդունել էիք, որ Արցախն Ադրբեջանինն է ու այն ստանալու համար պետք էր Ալիևին տալ Մեղրին, որպեսզի նա էլ դիմացը մեզ տար «իրեն պատկանող»Արցախը»։ Այս հարցադրումն առավել քան դիպուկ է, քանի որ բառացիորեն Մեղրիի տարբերակի քննարկման շրջանում՝ 1999թ․ նոյեմբերին, ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովի  Քոչարյանը Հայաստանի անունից քվեարկել է եզրափակիչ փաստաթղթին, որш 20-րդ կետում ամրագրվել է․ «20. Мы получили доклад сопредседателей Минской группы ОБСЕ о складывающей

ситуации и о последних событиях в связи с агорнокарабахским конфликтом и положительно оцениваем их усилия. Нас особенно радует активизировавшийся диалог между президентами Армении и Азербайджана, чьи регулярные встречи создали условия для придания динамики процессу поиска прочного и всеобъемлющего решения этой

проблемы. Мы решительно поддерживаем этот диалог и призываем к его продолжению, надеясь на возобновление переговоров в рамках Минской группы ОБСЕ. Одновременно

мы подтверждаем, что ОБСЕ и ее Минская группа, остающаяся наиболее подходящим форматом для поисков урегулирования, готовы содействовать дальнейшему продвижению мирного процесса и его будущей реализации, в том числе путем оказания всего необходимого содействия сторонам. » https://www.osce.org/files/f/documents/7/1/39573.pdf

Այս կետի ներքո ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթը ասում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջ կազմակերպությանն էլ են զեկույցով տեղյակ պահել Մեղրիի տարբերակի շուրջ ընթացող բանակցություններին։ ԶԵԿՈՒՅՑՈՎ։ Ճիշտ այնպիսի զեկույցով, որը Քերի Քավանոն կամ Սթրոբ Թալբոթը ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղարությանը։ Եվ ուշադրություն, ԵԱՀԿ այս փաստաթուղթն էլ հաստատում է, որ սկզբում այդ «երկխոսությունը» եղել է սոսկ Քոչարյան-Ալիև ձևաչափով, ասել է թե՝ առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների։ Դրա համար էլ վերջին նախադասության մեջ գրել են, որ չնայած աջակցում են այդ երկխոսությանը, բայց ուզում են այն տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ ֆորմատում, քանի որ դա ամենահարմար ֆորմատն է։ Այս փաստից բխող հաջորդ հարցն է․

Հարցախումբ 2․ Ռոբերտ Սեդրակի, ո՞վ էր ձեզ ասել, որ դուք դուրս մղեք ԵԱՀԿ ՄԽ-ին ու երկկողմ ձևաչափը, գաղտագողի, երբեմն պալատկաներում Հեյդար Ալիևի հետ քննարկեք Արցախյան խնդիրը, ըստ որում՝ պալատկայի չեղած սեղանի վրա օրակարգ բերեք Հայաստանի սուվերեն տարածքի հարցը․ չէ՞ որ մենք «հաԽթանակած» էինք ու մեր բանակցային դիրքերը անհամամետ լավն էին։ Ո՞վ է տեսել, որ հաղթած կողմը պարտված կողմից նոր զիջումներ ստանալու փոխարեն և հակառակը՝ քննարկումների մեջ մտնի պարտված կողմին «մեծահոգաբար» նոր բան տալու շուրջ, որը հակամարտության փաթեթի մեջ երբեք չի եղել․․․

Բայց վերադառնանք մեկ այլ հերոսության, որն արել եք Ստամբուլում ձեր կողմ քվեարկած փաստաթղթով։ Դրա 16-րդ կետում ամրագրել եք․ «Мы вновь подтверждаем, что Кодекс поведения, касающийся военно-политических аспектов безопасности, сохраняет свою силу. В соответствии со своими обязанностями в рамках ОБСЕ мы будем незамедлительно проводить консультации с государством участником, ищущим поддержки в осуществлении своего права на индивидуальную

или коллективную самооборону, если его суверенитет, территориальная целостность и политическая независимость находятся под угрозой. Мы будем совместно рассматривать

характер такой угрозы и вопрос о том, какие действия могут понадобиться для защиты наших общих ценностей. »

Ռոբերտ Սեդրակի, այս կետով դուք նույնիսկ ամրագրել եք Ադրբեջանի՝ իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու քաղաքական անկախության միայնակ կամ կոլեկտիվ պաշտպանելուիրավունքը, եթե դրանք գտնվում են վտանգի տակ։ Դուք Ադրբեջանին նման ձևակերպմամբ ուղղակի տվել եք Արցախը ռազմական ուժով ետ բերելու լեգիտիմ իրավունքը, որի շուրջ նա կարող է իր վարքագիծը քննակել ԵԱՀԿ-ի հետ․․․

Այսքանով Ստամբուլյան արկածները չեն ավարտվում, բայց վերադառնանք Մեղրիի տարբերակին․․․

Հարցախումբ 3․ Եթե ասում եք, որ Հեյդար Ալիևն է դրան համաձայն եղել, ինչու է, ինչու են գործընթացին առնչվող ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները զեկույց ներկայացրել, որ դուք էլ համաձայն եք եղել դրան ու 2 տարի բանակցել եք այդ ամենը։ Ավելին՝ ձեր նախագահության շրջանում չկա մի կարգավորման տարբերակ, որին դուք և ձեր արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի անունից համաձայնություն տված չլինեք։ Ձեզ առաջարկցվել է, որ Արցախը Ադրբեջանի հետ կազմեն մեկ ընդհանուր պետություն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում, դուք դրան համաձայնել եք, Ադրբեջանը՝ ոչ։ Ձեզ առաջարկել են Մեղրիի տարբերակը, դուք դրան համաձայնել եք Քի Վեսթում, Ադրբեջանը՝ ոչ։ Ձեզ առաջարկել են Մադրիդյան առաջարկները, դուք դրան համաձայնել եք, Ադրբեջանը՝ ոչ։ Այսինքն, հանրությանը հայտնի բոլոր կարգավորման տարբերակներին դուք կողմ եք եղել, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

Կարծեք թե պատմության մեջ վավերացված այս փաստերը հերքում են ձեր որդու շուրթերով բերված փաստ 2-ը, թե «Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն»։ Բայց, սպասեք․ Փաստ 1-ում անվանապես եք ասել, թե ով է կողմ եղել դրան՝ Հեյդար Ալիևը, իսկ փաստ 2-ում, նախընտրել եք գրել՝ «Հայկական կողմը»։ Չլինի՞ դրա տակ ուզում եք կոծկել փաստը, որ դուք և Վարդան Օսկանյանը այդ հարցով հրավիրված ԱԽ նիստում Հեյդար Ալիևի նման կողմ եք եղել ու քվեարկել, իսկ, այ, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը՝ դեմ են եղել ու դեմ քվեարկել։ Այ, այ, այ․․․ Չեղավ։ Մենք գիտենք, որ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դրան դեմ են եղել, երբ բարեհաճել եք հանկարծ տեղեկացնել, ինչպես ԱՄՆ զեկուցագրերն են բացահայտում․․․ Իսկ անձամբ դու՞ք և ոչ թե «հայկական կողմը», ինչպես բառախաղով կոծկել եք․․․․  Ըստ այդմ, հարցնում ենք

Հարցախումբ 4․ Ո՞վ / ովքե՞ր են ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում կողմ եղել ու քվեարկել Մեղրի տարբերակին, ովքեր՝ դեմ։ Այ երբ հրապարակեք այդ նիստի արձանագրությունը, իսկ մենք վստահ ենք, որ դուք դրա օրինակն ունեք, այդ ժամանակ պարզ կլինի՝ անձամբ դուք ինչ դիրքորոշում եք ունեցել Մեղրիի տարբերակին։

Ձեր որդին փաստ 3- տակ գրում է․ «Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ(էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով․․․»

Հարցախումբ 5․ Կհիշեցնե՞ք, թե Արցախյան հակամարտության սկզբից ի վեր ի՞նչ 6 խնդիրներ են միջազգայնորեն լեգիտիմ ճանաչվել բանակցային գործընթացում, և դրանցից ո՞ր կետն էր պարտադիր քննարկման ու հասցեագրման առարկա համարում Ադրբեջանի ու Նախիջևանի հաղորդակցության կամ Հայաստանի սուվերեն տարածքի հարցը․․․ Մեր իմանալով՝ ոչ մեկը։ Հետևաբար, Ռոբերտ Սեդրակի, եթե առարկություն ունեք, խնդրում ենք հրապարակել այդ փաստն ամրագրող որևէ ապացույց։ Ո՞վ էր ձեզ լիազորել, որպեսզի Հայաստանի անունից դուք «փայլուն դիվանագիտություն» վարեք մի խնդրով, որը Արցախյան փաթեթի մաս երբեք չի եղել 6 խնդիրներից ո՛չ «տարածքներ» բաժնում (Հայաստանի սուվերեն տարածք Մեղրին չի դիտարկվել այդ բաժնում), ո՛չ «փախստականներ» (այդ տարածքից ադրբեջանցի փախստականների հարցը չի եղել), ո՛չ «տարածաշրջանի կարգավիճակ» (կարգավիճակի հարց պետք է որոշվեր միայն նախկին ԼՂԻՄ ու Լաչինի միջանցքի համար), ո՛չ «անվտանգության միջազգային երաշխքիներ» (Սյունիքը կամ Մեղրին միջազգային խաղաղապահության տեղակայման գոտի չեն դիտարկվել), ո՛չ «հետպատերազմյա վերականգնում» (մեղրին չի համարվել արցախյան հակամարտության գոտի) բաժիններում․․․

Այս ինչո՞վ եք հպարտանում, Ռոբերտ Սեդրակի․․․ Որ Հայաստանի տարածքը դարձրե՞լ եք սակարկության առարկա, ինչը չի արել Հայաստանի և ոչ մի ղեկավար։ Այո, սա «փայլուն դիվանագիտական հաղթանակ է», բայց Ադրբեջանի համար․․․

Կներեք, ճշտող հարց․ դուք ո՞ր երկրի նախագահն էիք՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի․․․

Ձեր որդին փաստ 4-ի տակ մեզ է փոխանցում, որ «Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի միջանցքով հանդերձ»։

Հարցախումբ 6․ Արդեն ընդունո՞ւմ եք, որ Մեղրիի տարբերակ եղել է։ Իսկ ինչո՞ւ 20 և ավելի տարիներ հերքում էիք, թե Մեղրին տալու գնով Արցախի կարգավորման տարբերակ է եղել։ Սա արդեն առաջընթաց է, Ռոբերտ Սեդրակի։ Բայց համաձայնեք, դուք այս մասին «մոռացել» եք գրել ձեր «մենագրության մեջ»․․․ Մոռացել է՞իք դրա մասին գրել։ Ոնց կարող էիք մոռենալ նման ճչացվող փաստը, եթե ձեր որդուն ասել եք, որ դա «փայլուն դիվանագիտական արդյունք է»․․․ Այդ ինչպես հիշում էիք, թե հոկտեմբերի 27-ին քանի գրամ կոնյակ եք առաջարկել վատ տրամադրություն ունեցող Վազգեն Սարգսյանին, բայց ձեր կարիերայի գագաթնակետը՝ երբ լուծում էիք վաղնջական Արցախյան հակամարտությունը, մոռացել էիք․․․ Ինչպե՞ս հասկանանք այս «պարադոքսը»․․․․ Ինչու եք հանկարծ հիմա հիշել ու ձեր որդուն միայն երեկ պատմել, որ «որդիս, գիտես, եսն պատմության մեջ էի մնալու որպես Արցախի հարցը փառահեղորեն լուծած ղեկավար, այդ սրիկա Հեյդարը չհամաձայնեց․․․» Ինչո՞ւ է միայն այսօր հայ հասարակությունը ձեր որդուց լսում, թե ինչպես էիք կարգավորում «Արցախի խնդիրը»․․․

Փաստ 5-ի տակ ձեր որդին գրում է, թե»Չնայած նախնական համաձայնության Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից»

Հարցախումբ 7․  Բայց, սպասեք, եթե սա «փայլուն դիվանագիտական արդյունք էր», ինչու է ձեր որդին առաջին փաստի տակ գրել, որ դրան կողմ էր Հեյդար Ալիևը, իսկ 2-րդ փաստի ներքո բառախաղով խունջիկ-մունջիկ գրել, թե «դուք դեմ եք եղել», հետո փաստ 4-ի տակ հպարտացել է, որ ձեր վարած դիվանագիտությունը «փայլուն է եղել», իսկ հետո փաստ 5-ի տակ կսկիծ հայտնել, որ Հեյդար Ալիևն է դեմ եղել․․․ Դուք դե՞մ եք եղել  «Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքին»․․․ Սպասեք, ինչ-որ չի ստացվում․ «փայլուն դիվանագիտություն» վարել եք դուք, դրան համաձայնել է Հեյդար Ալիևը, ու վերջում դրան դեմ եք եղել դո՞ւք, թե՞ Հեյդար Ալիևը․․․ Սա նոնսենս էլ չէ․․․ Ռոբերտ Սեդրակի, Ձեր որդի՞ն է ձեզ ծիծաղաշարժ վիճակում դնում, թե՞ դուք ինքներդ ձեզ․․․

Փաստ 6-ի տակ ձեր որդին մեզ է փոխանցում․ «Այսօր՝ Արցախի կորստից հետո, Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ, դիմացը չստանալով ոչինչ»։ Իսկ փաստ 7-ի ներքո գրում է․ «Փաշինյանի իշխանության ժամանակ Արցախը կորսվել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից ավելի մեծ տարածք և չի էլ պատրաստվում հետ վերադարձնել»

Այս «փաստերին» թող պատասխանի Փաշինյանը, բայց ինքս իմ կողմից չեմ կարող չհարցնել․

Հարցախումբ 7․  Դո՞ւք էլ եք կարծում, որ բանակցային սեղանի շուրջ ձեր տված «համաձայնությունները» չեն լեգիտիմացրել Ադրբեջանի պահանջները։ Եթե այո, ուրեմն ՍԴ տեղեկանքը ճիշտ են տվել՝ դուք երբեք չեք գիտակցել ձեր արկածախնդիր որոշումների հետևանքները Հայաստանի ու Արցախի համար․․․ Թե՞ ձեր չգիտակցելը / չհասկանալը արդյունք է նրա, որ այդպես էլ չիմացաք ինչ բան է «լեգիտիմություն», որը վերաբերում է ոչ միայն ընտրված ղեկավարի պաշտոնավարման օրինականությանը, այլ նաև օրակարգային հարցին, ինչպիսին դարձրել եք Մեղրին՝ դրա համար լիազորված չլինելով Հայաստանի ժողովրդի կողմից, դա անելով Հայաստանի ժողովրդից թաքուն ու միայն նոր խոստովանելով, արտաքին քաղաքական նպատակին, ինչպես Ադրբեջանի դեպքում՝ նրա արտաքին քաղաքականության օրակարգում ձեր շնորչհիվ այդպիսի «լեգիտիմ խնդիր» դնելով․․․

Իսկ վերջին՝ 8-րդ փաստի ներքո ձեր որդին հայ հանրությանն է փոխանցել Քոչարյաններ ընտանիքի սրտնեղանքը առ այն, որ «Առնվազն տարօրինակ և անազնիվ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցությունների արդյունքում և որում հստակ ֆիքսված է, որ Մեղրին չէր փոխանակվելու: Եզրակացությունները յուրաքանչյուրի համար պետք է որ ակնհայտ լինեն: »

Հարցախումբ 8․  Ռոբերտ Սեդրակի, ես վստահ եմ, որ դուք ձեր անձնական արխիվում պահպանած կլինեք հատկապես այն կարգավորման տարբերակը, որը ձեր որդուն ներկայացրել եք որպես «հայոց փայլուն դիվանագիտության արդյունք», հետևաբար, հանուն ձեր որդու, հրապարակեք այն, որպեսզի նրա հպարտությունը և հոգեկան հանգստությունը լիակատար լինի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ