Ստյոպա Սաֆարյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
Սա շեդեվր է․
Ռոբերտ Քոչարյանի որդին իրենց ընտանեկան արձագանքում
Փաստ 1-ի տակ գրում է, որ Մեղրի տարբերակին կողմ էր Հեյդար Ալիևը, փաստ 2-ի տակ գրում է, որ դրան դեմ էր «հայկական կողմը», փաստ 4-ի տակ գրում է, որ «հայրիկը/ Հայաստանը վարել են փայլուն դիվանագիտություն ու ստացել փայլուն դիվանագիտական արդյունք», փաստ 5-ի տակ գրում է, որ «Հեյդար Ալիևը հրաժարվեց ստորագրել»․․․
Ու մեկնաբանություններում ոչ մեկ հարց չի տվել, ինչո՞ւ է հայկական կողմը դեմ եղել իր իսկ արձանագրած «փայլուն դիվանագիտական արդյունքին», կամ ինչո՞ւ է Հեյդարը դեմ եղել իր իսկ ջատագոված գաղափարին ու ինչո՞ւ պետք է վերջում հրաժարվեր, եթե մինչև այդ «հայկական կողմը արդեն դեմ էր արտահայտվել»․․․․
Բայց ամենաուշագրավը․ փաստ 2-ի տակ խոստովանել են, որ ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է դեմ եղել դրան, այլ «հայկական կողմը», իմա՝ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը․․․
Ու այս նոնսենսը ու ինքնախոստովանական ցուցմունքը անգիտակից հավանել է 1․500 մարդ․․․
Որ ասում եմ՝ փող ունենալ ու կրթությո՞ւն չունենալ, որ սեփական ընտանիքին զավեշտալի վիճակում չդնես․․․