Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրեուս Պուլոկասը Լիտվայի ԱԳՆ Արևելյան հարևանության դեպարտամենտի տնօրեն Մանթաս Յակիմավիչուսի ուղեկցությամբ այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ։
«Հյուրերը տեղեկացան տեղում առաքելության գործունեության մասին և շնորհավորեցին առաքելության մանդատը երկարաձգելու կապակցությամբ»,- ասված է ԵՄ քաղաքացիական առաքելության X-ի միկրոբլոգում: