Քոչարյանները փաստացի ընդունում են, որ քննարկվել է Մեղրիի փոխանակման հարցը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։

«Քոչարյանները փաստացի ընդունում են, որ քննարկվել է Մեղրիի փոխանակման հարցը։

Պարզապես չեն կողմնորոշվում՝ ճիշտ էր Մեղրին տալը, թե ոչ։

Կրտսեր Քոչարյանը լծվել է հոր արդարացմանը։
1) Մեկ արդարացնում է Մեղրիի փոխանակումը՝ հիմնավորելով, թե այդպես ԼՂ-ն կդառնար Հայաստանի մաս։
2) Մեկ հպարտանում է, որ արդյունքում Մեղրին չփոխանակվեց։

Կողմնորոշվեք, հիմա Մեղրին փոխանակելը ճի՞շտ էր, թե՞ չէ։

Այլևս փաստ է, որ քննարկվել է Մեղրրի փոխանակումը։

Ինչ վերաբերում է բանակցային փաստաթղթերի գաղտնազերծմանը, Լևոն Քոչարյանը դա կարող է պահանջել սեփական հորից։ Հատորներով գիրք գրող Քոչարյանը վստահ եմ՝ տիրապետում է բանակցային փաստաթղթերին։ Ձեռնտու լիներ՝ վաղուց էր հրապարակել»,- գրել է Չախոյանը։

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ