Մեղրիի փոխանակման տարբերակը եղել է ռուս-թուրքական ծրագիր, որի լոբբինգը արել է Քոչարյանը

«Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակման տարբերակը հեղինակել են ՌԴ-ն ու Թուրքիան։ Դա ռուս-թուրքական ծրագիր էր»: Այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերին, որում ներկայացված են Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակելու Ռ. Քոչարյանի ու Հ. Ալիևի պայմանավորվածությունների մասին մանրամասներ։

Ըստ Ադամյանի՝ Մեղրին ԼՂ-ով փոխանակմանը դեմ են եղել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, իսկ այդ ծրագրի լոբբինգը արել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին չի ներկայացրել մանրամասները, թե ինչ բանակցություններ է տարել Հեյդար Ալիևի հետ։

Ադամյանի խոսքով՝ միայն ԱՄՆ այցի ժամանակ է Վազգեն Սարգսյանը տեղեկացել ծրագրի ամբողջ մանրամասներին, իսկ մինչ այդ Քոչարյանը միայն տետ ա տետ է բանակցել Հեյդար Ալիևի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ