ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի վերաբերյալ կեղծ պնդումներին:
«Ու մինչ իրենց ընդդիմադիր հռչակած որոշ ծակ պրոֆեսոր՝ «տնտեսագետներ», «լրագրողներ» ու այլ ինքնահռչակներ, ամբողջ տարի ոռնում ու գուժում էին տնտեսական ճգնաժամի մասին, պարզվեց, որ 2024-ին տնտեսական ակտիվությունը աճել է 8%-ով՝ 2023-ի նկատմամբ։
Դուք շարունակեք նույն կերպ, թերևս այլ բան չեք էլ կարող ու չարժի էլ ձեզանից այլ բան ակնկալել, իսկ մենք տքնաջան, բառից բուն իմաստով 6 օր, օրական 14-16 ժամ ռեժիմով կենտրոնացած ենք 2025-ի տնտեսական գործերի վրա»,- գրել է նա: