ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադաձել է Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի 3 պահանջներին։
Վարչապետը նշեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված ինքն արձագանքել է՝ հղում կատարելով ՀՀ ՍԴ-ի որոշմանը՝ սահմանազտման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման գործի շրջանակներում, որ դե յուրե հաստատված է՝ ՀՀ Սահմանդրության մեջ Ադրբեջանից սահմանային պահանջներ չկան։
«Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանդրության մեջ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ կան, բայց մենք նրանց Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում, որովհետև Խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված մասում վավերացնելու և ստորագրելու դեպքում այդ հարցերը փակվում են»,- ասաց նա։
Կառավարության ղեկավարը անդրադաձել է երկրորդ պահանջին, որը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և նկատել՝ ինքն ասել է, որ համաձայն են լուծարելուն։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։