ID քարտի հետ կապված հերթը մինչև հունիսն է, այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի մեկը:
Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք, էլի եմ ասում՝ մի տնից չենք, մի հալի ենք, բոլորս երբ իմացանք ID քարտ է պետք, բոլորով նույն ժամին միանգամից գնում ենք նույն գործողությունն անելու, դա կհասնի հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբերն էլ կգա. բա էդ դեպքում ի՞նչ ենք անելու: Մենք ասում ենք հետևյալը՝ եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար, վճարումը կատարել է և այլն, և Կառավարության պատճառով, այդ հերթի պատճառով ID քարտը չի ստացել, այս ժամկետներն իր համար կասեցվում են:
Համարվում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, և իր հետ խնդիր չկա: Եթե մարդը մեր պատճառով հունվարին ստացավ ID քարտը և լրացրեց 24 և 25 թվականի համընդհանուր հայտարարագիրը, սոցիալական կրեդիտները երկու տարվա կստանա միաժամանակ»,- նշեց վարչապետը:
Հիշեցնենք՝ 2025 թվականին տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիների նոր խմբեր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։