«Իմ գլխին ոչ մեկը զենք չէր դրել և չէր կարող դնել: Ես իմ ուղերձում եմ ասել, եթե ես այդ թուղթը չստորագրեի, մեր 25-26 հազար զինվոր հայտնվելու էր շրջափակման մեջ: Ես իմ գլխին զենք դրված լինելու բերումով ոչ որևէ գործողություն երբևէ արել եմ, ոչ էլ որևէ գործողություն երբևէ կանեմ»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ցեղասպանության վերաբերյալ իր ասածի արձագանքի մասին՝ վարչապետը նշեց. «Իմ ասածը որևէ ձևով առնչություն չունի այն թեմայի հետ, որը բարձրացնում են, առնչություն չունի փաստի լինել-չլինելու հետ, չի կարող ունենալ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե, բարոյական առումով չի կարող ունենալ, քաղաքական առումով չի կարող ունենալ: Ժամանակներն ընկալելու մեր բանաձևերի հետ կարող է առնչություն ունենալ: Դա պրոցես է, որ մեր ինքնությունն է ձևակերպել, հետևաբար կարող է պարզվի, որ մենք բավարար չափով նոր գիտելիքներով մեզ չենք հարստացնում»:
Ինչ վերաբերում է գերիների հարցի շուրջ տեղի ունեցող բանակցություններին՝ Փաշինյանն ասաց. «Նրանք մարդիկ են, ովքեր պահվում են կալանքի ներքո՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Բոլոր հարցերը քննարկվում են, մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, դրանք բանակցային բովանդակություններ են, արդյո՞ք այդ թեմաների մեջ կա անդրադարձ գերեվարված, պահվող անձանց մասին թեմային, իհարկե կա, աներկբա կա, չի կարող չլինել: Արդյո՞ք այդ բոլոր թեմաների մեջ կա անհետ կորածների գտնվելու վայրի մասին, իհարկե կա, բացառված է, որ չլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում.
186 դիտում , 1 դիտում այսօր