Եթե Ղարաբաղը չես ճանաչում Ադրբեջանի կազմում, ինչի ես քո տարածքից կտոր տալիս, որ Ղարաբաղը վերցնես․ Փաշինյան

Այսինքն 1999 թվ. Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ դուք էլ ուրախացաք, որ պատրաստ է Ղարաբաղը տալ. այլևս բանավեճի չեմ հրավիրում նախկին նախագահներին, բանավիճելու բան չկա: Այս մասին ասուլիսի ժամանկ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ազատության» կողմից ԱՄՆ Պետդեպի գազնազերծած հրապարակմանը, ըստ որի Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը բանակցել են Մեղրին Ղարաբաղի դիմաց զիջելուն:

«Բա ինչի եք ՀՀ ինքնիշխան տարածքից տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնեք: Եթե իմ ժամացույցը տալիս եմ Ձեզ, դուք ձերը տալիս եք ինձ, հիմա ես ճանաչու՞մ եմ, որ այդ ժամացույցը ձեզ է պատկանում, թե չեմ ճանաչում:

Մեղրիի ռազմավարական նշանակությունն ակնհայտ է ու խոսելու բան չկա այդտեղ: Եթե դու Ղարաբաղը չես ճանաչում Ադրբեջանի կազմում, ինչի ես քո երկրի ինքնիշխան տարածքից կտոր տալիս, որ Ղարաբաղը վերցնես»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ