Սահմանազատման պրոցեսը 2024-ին շատ առարկայացավ:
Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ նկատեց․
«Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական փաստաթուղթն ունենք, որը երկու երկրների ընթացակարգերով անցել է, և ամեն երկիր իր ընթացակարգով դե յուրե հաստատել է փաստաթուղթը, ինչը շատ կարևոր, անկյունաքարային նշանակություն ունի:
«Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում կողմերը, հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի Իսլամական Հանրապետության սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքների վրա: Մնացած տեղեկությունները կհայտնեն»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։