2024-ի դեկտեմբերի արդյունքով ՀՀ-ում գրանցվել է 778 հազար 94 աշխատատեղ․ ՀՀ վարչապետ. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ իր խոսքում հայտարարեց՝ 2024 թվականի դեկտեմբերի արդյունքներով Հայաստանում գրանցվել է 778 հազար 94 աշխատատեղ:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ցուցանիշը 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ավելի է 189 հազարով կամ 34,4 տոկոսով, իսկ 2023 թվականի դեկտեմբերի համեմատությամբ՝ 36 հազար 368-ով կամ 4,9 տոկոսով:

«2024 թվականի միջին աշխատավարձը եղել է 306 հազար 754 դրամ, 2018 թվականի դեկտեմբերի համեմատ միջին աշխատավարձն աճել է 127 հազար դրամով կամ 71 տոկոսով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 18 հազար 699 դրամով կամ 6,5 տոկոսով: Սրանք տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշներն էին»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ աշխատավարձերը փոփոխվել են ինչպես կայուն տնտեսական աճի, այնպես էլ՝ Կառավարության կայացրած որոշումների արդյունքում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ