Պետությունից գողացվածը վերադարձնելու օրակարգ եղել է և կա․ վարչապետ

«Պետությունից գողացվածը վերադարձնել․ այդպիսի օրակարգ եղել է և կա»:

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ մենք՝ բոլորով, կամ մեզանից ինչ-որ մեկը գնում է ինչ-որ տեղ, գողացվածը վերցնում է և բերում, դնում է երկրորդ տեղ՝ պետական գանձարան, կամ պետբյուջե։ Այս թեզը գոյության իրավունք ունի։ Հիմա հարց՝ այդ գողացվածը մի տեղում դրված է, և մենք գիտե՞նք դրա տեղը։ Սա գործնականում իրականանալի կլինի, եթե գողացվածը մի տեղ դրված լինի, ման գանք, հասցեն գտնենք ու «ֆուռեր»-ի շարասյուներով բարձենք, բերենք Հանրապետության հրապարակ կամ ԿԲ և ասենք, որ գողացվածը հետ ենք բերել»,- նկատեց վարչապետը։

Իսկ թե ինչո՞ւ այս ամենը տեղի չի ունեցել՝ նա մեկ պարզ պատճառ մատնանշեց՝ գողացվածը մի տեղում չի.«Գողացվածը հարյուրավոր տեղերում է։ Ենթադրենք՝ 2018 թվականից բոլոր տեղերի հետևից հերթով գնացել ենք, մինչև հիմա այդ բոլոր գողացվածը հետ բերված չէր լինի։ Ամեն տեղ տարբեր չափերով են։ Հետևաբար, այդ ամենը հետ բերելու համար մեզ անհրաժեշտ էր ձևավորել համակարգ և զուգահեռ տեղորոշել, թե որտեղ է գտնվում այդ գողացվածը»։

Վարչապետը հայտարարեց, որ այդ երկու քայլերը պետության կողմից իրականացվել են.«Ապօրինի գույքի բռնագանձման և պետական շահերով և համայնքային շարհեով ես հատիկ առ հատիկ ներկայացնում եմ արդեն իսկ դատավճիռներով հիմնավորված և պետությանն ի սեփականություն վերադարձված գույքերը։ Ես ներկայացնում եմ այն գույքերը, որոնք արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ ամրագրվել են պետությանը կամ համայնքին»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

49 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ