Աշխարհի բոլոր առաջնորդները սնվում են։
Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով այն հարցին, որ ինքը երբեմն սոցիալական ցանցերում կենցաղային տեսանյութեր է հրապարակում, որոնցից մեկում նա ձվաձեղ է պատրաստում։
«Բոլոր լիդեռները սնվում են, և ընդհուպ ձվաձեղ են ուտում, սեփական ձեռով սարքում են։ Գուցե դա ցույց տալու նպատակն այն է, որ այն ինչ հիմա փորձ է արվում հիբրիդային պատերազմներով հանրությանը տոկի տալ, կամ փորձ է արվում ներկայացնել, որ ՀՀ վարչապետն ու իր ընտանիքը դադարել են սովորական սնունդ ուտելուց»,- ասաց նա։
Վարչապետը, ներողություն խնդրելով, նաև մանարամասնեց անձնական որոշ դրվագներ․
«Եղել է, որ ես շաբաթներով հաց չեմ կերել, կոնկրետ պատճառով․ օրինակ 2020 թվականի նոյեմբերին մեկ շաբաթ ես բացի ջրից, ոչինչ չեմ ընդունել, 2021 թվականի նոյեմբերին էլ է եղել տենց բան, որ ես, ի հիշատակ մեր նահատակների, բացի ջրից ոչ մի բան չեմ ընդունել»։