Հիմն ավարտվում է զոհվելու տեսարանով, և մենք ծափ ենք տալիս․ վարչապետը՝ օրհներգի փոփոխության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կերեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի օրհներգի տեքստի մեջ որևէ բան չի փոխվել՝ մանրամասնելով՝ ինչ փոփոխություն է եղել:

«Առաջարկը հետևյալն է, որ վերջին տունը դարձնենք երկրորդը, որ ՀՀ պետական օրհներգը ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան»-ով, հարց կառաջանա՝ իսկ ինչո՞ւ չավարտվի «Որ յուր ազգի ազատության կզոհվի», քանի որ հիմնից հետո ծափ ենք տալիս մենք։ Հիմն ավարտվում է զոհվելու տեսարանով, և մենք ծափ ենք տալիս»:

Ըստ Կառավարության ղեկավարի սա դիսկոմֆորտ է առաջանում. «Ծափ չտանք, մի օր էլ ասուլիսին սկսեք՝ բա էս ի՞նչ ա, մի ժամանակ Հայաստանում մարդիկ հիմնից հետո ծափ էին տալիս, հիմա դուք չեք տալիս»:

Նրա խոսքով՝ նորմալ է, որ օրհներգը ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան», և բոլորը ծափահարեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ