Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «գողինն ու մյուս հայտնի մարդունը 40 օր է»։ ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը հաստատեցին ժողովրդական այդ խոսքի արդիականությունը։ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է եղել զիջել Մեղրին Ադրբեջանին՝ Արցախի դիմաց։ Պտդեպը փաստորեն հաստատեց այն՝ ինչը Քոչարյանն ու նրա համախոհները տարիներ շարունակ համառորեն հերքում էին։ Փաստացի ՀՀ սահմանադրությունով Հայաստանի տարածքային ամբողջության գլխավոր երաշխավոր հանդիսացող մարդը, որն իրեն միակ տղամարդ է համարում, Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը դարձրել է առուծախի առարկա, այն էլ այնպիսի տարածք, որն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանն ամբողջովին հայտնվելու էր թուրքական ակցանի մեջ։
Ռոբերտ Քոչարյանը ՀՀ միակ նախագահն է եղել, որը համաձայնել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը պայմանագրով տալ Ադրբեջանին, համենայնդեպս ըստ պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի Քոչարյանը դա քննարկել է և մինչև վերջին պահը դեմ չի եղել։ Ավելին, Ռոբերտ Քոչարյանը դրանով ջուր է լցրել Ադրբեջանի ջրաղացին, որոնք միշտ պնդել են, որ Արցախի հարցը ոչ թե ինքնորոշման խնդիր է, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ։
Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականից սկսած փորել է այն փոսը, որում 2023 թվականին վերջնականապես գլորվեց Արցախը։ «Հաղթած նախագահ», «հերոս նախագահ», «միակ տղամարդ», այս որակումներն ինքն իրեն տվող մարդը դարձել է Արցախի գերեզմանափորը՝ իր անհեռատես քայլերի շնորհիվ։
ՀՀ նախագահ դառնալուց հետո հետագա տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն զբաղված է եղել երկրի թալանով, այլև եկրի տարածքը փոխանակելու պլաններ մշակելով։
Ցավալին այն է, որ Ռոբերտ Քոչարյանի մտադրություններն այն ժամանակ Ադրբեջանը կարթով միանգամից որսացել է ու մինչև այսօր այն օգտագործում է Հայաստանի դեմ և այսօր փորձում է արդեն ուժով ստանալ այն ինչը Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է եղել սկուտեղի վրա դրած նվիրել իրենց։
Կա մեկ այլ հանցավոր հանգամանք։ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղերից պարզ է դառնում, որ Քոչարյանը Մեղին Արցախի հետ փոխանակելու պլանը քննարկել է բոլորից թաքուն, այն բավական երկար ժամանակ թաքուն է պահել թե՛ սեփական ժողովրդից, թե՛ այն ժամանակվա առանցքային պետական գործիչներից։
Կեղծիքը, թիկունքից հարվածելը Ռոբերտ Քոչարյանի գլխավոր խաղաթղթերն են եղել, որոնցով նա կարողացել է ոչ միայն վերացնել իր քաղաքական հակառակորդներին, այլև կործանել երկրի ապագան։