Երևանի ավագանու նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքի ընթացքում ավագանու ընդդիմադիր անդամները մեկնաբանություններ հնչեցրին, որի համատեքստում քաղաքապետը նկատեց․ «Մի տարի է՝ ասել եք՝ 300 դրամ, ժողովուրդը շատ լավ տեսել է։ Մի ոգևորվեք այսքան, մի տարի խոսացել եք, հանգստացեք»։
Սրանից հետո ավագանու ընդդիմադիր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև քաշքշուկ սկսվեց։
Ավինյանը փորձեց հանգստացնել իրավիճակը․ «Հանգստացաք հլը մի հատ։ Ոստիկանություն հրավիրեք ներս, ժողովուրդ ջան, խուլիգանությունն այս դահլիճում չի ընդունվելու, ձեր քուչի մակարդակի բազարները դահլիճից դուրս կտանեք, ով ունի սառույցի կարիք, դուրս եկեք, սառույց դրեք գլխներիդ, եթե կուզենաք, կգաք դահլիճ, չէ, դուրսը մնացեք»։
Վերջինս «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանին դուրս հրավիրեց դահլիճից․ «Պարոն Հակոբյանին դուրս եմ հրավիրում նիստերի դահլիճից, այսօր չի կարող այլևս նիտին մասնակցել, ոստիկանություն, դուրս հրավիրի»։
Քաղաքապետը հայտարարեց 15 րոպե ընդմիջում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։