Երևանի ավագանու նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքի ընթացքում ավագանու ընդդիմադիր անդամները մեկնաբանություններ հնչեցրեցին, որի համատեքստում քաղաքապետը նկատեց․
«Մի տարի է ասել եք երեք հարյուր դրամ, ժողովուրդը շատ լավ տեսել է։ Մի ոգևորվեք այսքան, մի տարի խոսացել եք, հանգստացեք»։
Դրանից հետո ավագանու ընդդիմադիր անդամների և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանիների միջև քաշքշուկ սկսվեց։
Ավինյանը փորձեց հանգստացնել իրավիճակը․ «Հանգստացաք հլը մի հատ։ Ոստիկանություն հրավիրեք ներս, ժողովուրդ ջան խուլիգանությունն այս դահլիճում չի ընդունվելու, ձեր քուչի մակարդակի բազարները դահլիճից դուրս կտանեք, ով ունի սառույցի կարիք դուրս եկեք, սառույց դրեք գլխներիդ, եթե կուզենաք կգաք դահլիճ, չէ դուք դուրսը մնացեք»։
Վերջինս «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանին դուրս հրավիրեց դահլիճից․ «Պարոն Հակոբյանին դուրս եմ հրավիրում նիստերի դահլիճից, այսօր չի կարող այլևս նիտին մասնակցել, ոստիկանությունը դուրս հրավիրի»։
Քաղաքապետը հայտարարեց 15 րոպե ընդմիջում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։