Արման Բաբաջանյանը գրում է.
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նորագույն պատմության այն նախագահը, որի գործած հանցանքները երբեք չեն ներվելու։
Հայաստանը ղարաբաղյան կարգավորման ընթացքում կողմ է եղել միջազգային դերակատարների բոլոր առաջարկներին, որպեսզի դիտարկվի որպես կոնֆլիկտի կոնստրուկտիվ/կառուցողական կողմ։
Հայաստանն «Ընդհանուր պետության» և Մեղրիի փոխանակման ծրագրերին կողմ է եղել իր ամենաուժեղ պահին՝ պատերազմում հաղթանակից ընդամենը չորս-հինգ տարի անց։
Եթե Հայաստանը իր ամենաուժեղ պահին համաձայն էր Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել Ադրբեջանի կազմում ընդհանուր պետության ձևաչափով…
Եթե Հայաստանը իր ամենաուժեղ պահին պատրաստ էր սեփական տարածքը փոխանակել ու հրաժարվել Իրանի հետ ունեցած ռազմավարական սահմանից…
Ադրբեջանի մոտ 2020-ի եղերական պատերազմից հետո հարց է ծագում՝ եթե Հայաստանն իր ամենաուժեղ պահին պատրաստ է եղել ճակատագրական զիջումների, ինչպե՞ս կարող է Հայաստանը այդ պատերազմից հետո՝ ամենաթույլ վիճակում, հրաժարվել տարածքային զիջման գնալ։
Մեզանից շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե Հայաստանն ինչի միջով է անցել, ինչպես է կարողացել անել անհնարինը. իր ամենաթույլ պահին ոչ մի միլիմետր տարածք որևէ համաձայնագրով չզիջելով։