Սա կատարյալ միջուկային բոմբ ու շոկ է հասարակության համար.Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Հոկտեմբերի 27-ի «ուչաստկովի» գործը պայթում է
Սա կատարյալ միջուկային բոմբ ու շոկ է հասարակության համար։ Ցավոք, ոչ իմ և մի քանիսի համար, ովքեր տեղյակ էին այս ամենին, բայց գաղտնազերծված փաստաթղթերը չունեին։ 1999թ.-ից ցայսօր մարդիկ չէին հավատում, երբ խոսում կամ հոդվածներ էինք գրում սրա մասին։
Հոկտեմբերի 27-ին հաջորդող շրջանում իմ ծավալուն հոդվածնըրից մեկում գրեցի, որ Քոչարյանն ու իր իշխանությունը Արցախյան հարցում այնքան են խրվել, որ միայն հոկտեմբերի 27-ը կարող էր կանխել իրեն դեպի դավաճանություն տանող սրընթաց գնացքը, մանավանդ որ դա ներսում էլ իշխանության խնդիր էր լուծում…
Հոկտեմբերի 27-ի գործը պայթում է…
Պայթում է նրա կազմակերպիչների (արտաքին ու ներքին) ոտքերի տակ…
Սրա արձագանքները շատ հեռուներն են տանում, ինչպես որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների հետքը։
Բայց միամիտ չլինեք, թե պատկերն այսքանն է։ Ռուսական կողմի արխիվներից տեղյակ չենք, թե ինչու էր ռուս համանախագահը Քոչարյանի հետ ձեռք ձեռքի տված աջակցում այս ամենին, որը Իրանը կտրում էր Կովկասից… Այո, ճիշտ այն նույն ռուս ճամանախագահը, որը 2018թ. ապրիլի 20-ի մատույցներում հորդորում էր Իլհամ Ալիևին չտրվել գայթակղությանն ու չհարձակվել «թավշյա հեղափոխվող» Հայաստանի վրա, այլ սպասել, որ Նիկոլ Փաշինյանի առջև դնի Նախիջևանին Զանգեզուրի միջանցքով կապվելու պահանջը… Իսկ Նիկոլ Փաշինյանն այս ամենից բեխաբար քայլում էր, ու դեռ տաք էր, որ նախկինների թաքուն կերած բոլոր բողկերը իր դեմն են դնելու, ժողովրդի գրպանն են գցելու, ու դրանց չկատարումը բերելու է պատերազմի, երբ հասկանան, որ խաղաղ ճանապարհով չեն տրվում հողերն ու «միջանցքը»… (հիմա հասկացաք, թե ինչու ինքս այս ամենի մասին քաջատեղյակս այս հարցերում չեմ մեղադրել իշխանությանը…) Բա հեղափոխության օրերին Արմեն Գևորգյանն ու Էդիկ Նալբանդյանն ինչու էին Մոսկվա մեկնել, երբ Նիկոլ Փաշինյանը ոգևորված քայլում էր?…
Բայց քանի որ ես «մխտռ» հարցեր տվող եմ, թույլ տվեք մի բան էլ հիշեցնել. եթե Տեր-Պետրոսյանը գիտեր ադրբեջանաթուրքական այս պահանջի ու Մեղրիի քննարկվելու մասին, ինչու էր հոկտեմբերի 27-ից անմիջապետ հետո կոչ անում ժողովրդին համախմբվել Մեղրին սակարկող Ռոբերտ Քոչարյանի շուրջ? Իհարկե, Ազատությունն այս անգամ էլ դա է շրջանցել, բայց դե այդպիսի անհերքելի փաստ ու այդպիսի անպատասխան հարց կա չէ? Ու միայն այս հարցը չէ, չէ?
Իսկ այս ամենին մասին սպասեք լիքը լիքը հետաքրքիր բաների…
Այդուամենայնիվ, ապրի ամերիկյան կողմը ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների ու պաշտոնյաների գաղտնի զեկուցագրերը հրապարակելու համար։ Ապրի նաև Ազատությունը դրանք հրապարակելու համար, թեպետ հերթական անգամ նախընտրում է Տեր-Պետրոսյանին վերաբերող հարցերը շրջանցել կամ սուր անկյունները կլորացնել… Բայց դե մենք դա չենք անի, ու այդ և մյուս բացերը կլրացնենք…
Պատմությունը կիսատ պռատ չպետք է լինի…
Վաղվանից կհրապարակեմ նաև 19999թ.-ից տպված հոդվածներ, որոնք այս ամենը, դեռ ավելին են ասել 1999թ-ից…
Բա գիտեք Քոչարյանն ինչու ինձ երբեք չի սիրել…? Հո մարտի 1-ը չէր? Այլ իմ «մութ անցյալը», երբ 98-99թթ աշխատում էի անմիջապես Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի հետ ու համար ու նա չէի կարող ներել ինձ հոկտեմբերի 27-ի մասին հետաքննություններ’ իմանալով ավելին, քան մյուսները..
ՀՅԴ, տնեցիք լավ են? .

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ