Ռազմական փորձագետ, «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի հրապարակում մի խումբ օտարերկրացիների կողմից Ղարաբաղի մասին երգի կատարմանը, որի տեսանյութը հայտվել է համացանցում և մեծ աղմուկ բարձրացրել:
«Տեսանյութի որակը լիքը կասկածի տեղիք է տալիս, բայց մի քիչ որակով տեսանյութն աչքովս ընկավ դիտեցի մի քանի անգամ, իսկապես երգում են իրենք, իսկապես Հանրապետության հրապարակում է ։ Նաև մի կարևոր բան կա, տեսանյութի վերջում մեկը հայտնվում է և ժեստիկուլացիայից կարելի է եզրակացնել, որ ջղայնանում է յուրայիների վրա, և հավանաբար դադարում են երգել, նաև վիդիոն է ավարտվում այդ մարդու հայտնվելուց հետո։ Եթե ուշադիր լինեք, պիջակով մարդն է, վերջում գալիս ու ձեռքով ինչ որ բան հասկացնում․․․
Այս տեսանյութի տարածման աղբյուրն է նաև ինձ հետաքրքիր, թե որտեղից է սկսվել տարածվել Նոր տարվա շրջանում նկարահանված տեսանյութը։ Այն, որ սա մեզ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև դատապարտելի է, դա չի քննարկվում, բայց ինչու հենց այս շրջանում են տարածում, Հայի մեջ ի՞նչն են ուզում կոտրեն»,- գրել է Հովհաննիսյանը: