1.5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանական ազգային կենտրոն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տանը թեյը վրան թափելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ստորին վերջույթի շրջանում առաջին, երկրորդ և երրորդ աստիճան, 4 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, երեխան Կոտայքի մարզի բնակիչ 1.5 տարեկան տղա է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան այրվածքը ստացել է եռացրած ջրով լցված թեյնիկը անզգուշաբար իր վրա շրջելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ