Պատերազմը վատ բան է, պետք է խաղաղության խնդիրը լուծել, եթե կարող ենք 1 մարդու փրկենք, պետք է անենք. Քոչարյան

ԱԺ-ում հունվարի 30-ին հանդիպում են ունեցել պաշտոնյաներն ու անհետ կորած և գերեվարված անձանց հարազատները:

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ բազմաթիվ հարցեր են քննարկվել, սա այս ձևաչափով առջին հանդիպումն է եղել:

«Պատերազմը վատ բան է, պետք է խաղաղության խնդիրը լուծել»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, որոնք վերաբերում են անհետ կորածների և գերիների հարցերին:

«Խոսքը ոչ թե քրեական գործերի մասին է, այլ անհետ կորածների և գերեվարվածների խնդիրների էֆեկտիվ լուծումներ գտնելու մասին է: Այդտեղ հսկայական անելիք կա, եթե մենք կարող ենք մեր աշխատանքի շնորհիվ մեկ մարդու ճակատագիր փրկենք, ուրեմն այդ ուղղությամբ պետք է ավելի մեծ աշխատանք անենք»,- ասել է Քոչարյանը:

Հարցին՝ կան արդյոք մտահոգությունները Բաքվում ընթացող դատավարությունների վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ իհարկե կան, այդ մասին նաև ՀՀ վարչապետն է խոսել:

«Իհարկե կան մտահոգություններ: Մենք միշտ հրեաների ասացվածքներից ու կառավարման փորձից մեջբերումներ ենք անում: Ասում են, երբ գերեվարվել ես՝ ինչ գիտես՝ ասա, գլխավորը դու կենդանի մնաս, հետո ես կգամ քո հետևից, քեզ կփրկեմ»,- զրույցը եզրափակել է Անդրանիկ Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ