ԵՄ առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Եվրոպական խորհրդի որոշումը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու մասին:

«Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի որոշումը՝ ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը Հայաստանում: Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության աջակցությունն ու նրանց մասնակցությունը տեղում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նախարարը:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիության երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ