Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

44-օրյա պատերազմի ընթացքում 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար հանդիսացած Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Կարեն Առստամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով։

Առստամյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2020թ․ նոյեմբերի 8-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ