Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-4-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: