«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման համար հրավիրված ավագանու նիստին:
Այս մասին ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։
Նիստի օրակարգում հետևյալ փոփոխություններ են.
ուղևորության մեկ տոմս (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում)՝ 150 ՀՀ դրամ,
անսահմանափակ փաթեթների երկարացում. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։