Շնորհակալություն տեղացիներին սուրճի և հյուրընկալության համար. ՀՀ-ում ԵՄ առաքելության պարեկությունը Մարտունիում

Կշարունակենք աջակցել տարածաշրջանի անվտանգությանը:

Այս մասին «X»-ի միկրոբլոգում հայտնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից։

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Շնորհակալ եմ տեղացիներին սուրճի և հյուրընկալության համար: ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- նշված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ